Չեխիայի նախագահն Ուկրաինային կոչ է արել «իրատես լինել» և համակերպվել
![]() Ուկրաինացիներն ու Ուկրաինայի կողմնակիցներն ստիպված կլինեն հաշտվել այն մտքի հետ, որ Ռուսաստանը, պատերազմից հետո, գոնե որոշ ժամանակով կպահպանի վերահսկողությունը բռնազավթված տարածքների նկատմամբ։ Նման կարծիք է հայտնել Չեխիայի նախագահ Պետր Պավելը The New York Times-ին տված հարցազրույցում։ Ուկրաինայից «կպահանջվի իրատեսորեն վերաբերվել Մոսկվայի կողմից գրավված տարածքները վերադարձնելու հեռանկարներին», ասել է Չեխիայի ղեկավարը։ Պավելը կարծում է, որ այս ժամանակավոր բռնազավթումը կարող է տարիներ շարունակվել։ Նրա կարծիքով, ոչ Ուկրաինան, ոչ Ռուսաստանը չեն կարող ակնկալել, որ պատերազմում կհասնեն իրենց առավելագույն նպատակներին։ Ուկրաինայի համար դա բացառում է ամբողջ տարածքի վերադարձը, այդ թվում՝ Ղրիմը, իսկ Ռուսաստանի համար անհնար կլինի Ուկրաինայից իրավաբանական հրաժարում ստանալ Մոսկվայի հավակնած շրջաններից։ «Խոսել Ուկրաինայի կամ Ռուսաստանի պարտության մասին, դա պարզապես տեղի չի ունենա, ուստի վերջը կլինի ինչ-որ տեղ մեջտեղում»,- ասել է Պավելը: |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
