Կրակոցներ՝ Տավուշի մարզում
![]() Հուլիսի 30-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։05-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Մկո մականվամբ Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Մկրտիչ Հ-ն այս տարվա հուլիսի 15-ից մինչև հուլիսի 22-ն ընկած ժամանակահատվածում գիշերը ժամը 02։30-ի սահմաններում իր մոտ եղած դեռևս չպարզված զենքով Հաղարծին բնակավայրի գյուղապետարանի մոտակայքում, որտեղ հավաքված են եղել մի քանի տասնյակ բնակիչներ, հասարակության նկատմամբ անհարգալից, բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով և մարդկանց անդորրը խախտելով՝ անկանոն կրակոցներ է կատարել: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով ոստիկանության Դիլիջանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին: |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
