Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 սեպտեմբերի, 2024 թ.

«ՀՀ-ում իշխանափոխություն կարող է տեղի ունենալ երկու դեպքում»․ Թաթուլ Հակոբյան

80
Այսօր, 12:42
«ՀՀ-ում իշխանափոխություն կարող է տեղի ունենալ երկու դեպքում»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր Հայաստանում իշխանափոխություն կարող է տեղի ունենալ երկու դեպքում.
ա/ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս:
Նիկոլ Փաշինյանը մինչև խորհրդարանական նոր ընտրություններ հրաժարական չի տալու հավանաբար:
բ/ Մոսկվան հեղաշրջում է իրականացնում Հայաստանում և իշխանության բերում իր ցանկալի ուժին:
Մոսկվան նման բան, քիչ հավանական է, որ անի, քանի որ Բաքվի և Անկարայի հետ ռազմավարական դաշնակից Ռուսաստանին պետք է հենց այնպիսի առաջնորդ, ինչպիսին Փաշինյանն է, որպեսզի արդարացնի իր անգործությունը Հայաստանի հետ անվտանգային/պաշտպանական պայմանագրերը չկատարելու հարցում: Ստեղծվում է մթնոլորտ ու ընկալում, թե իբր Փաշինյանը արևմտամետ է, այդ պատճառով, ինչ անի խեղճ Ռուսաստանը, չի կարող աջակցել Հայաստանին:
Արդեն սկսվել է խորհրդարանական նոր ընտրարշավը, որն արտահայտվում է արևմտամետներ-ռուսամետներ պայքարով:
Երկուսն էլ Հայաստանի փրկությունը տեսնում են դրսից:
Երկուսից մեկը Հայաստանը տանում է ԵՄ, մյուսը՝ ԽՍՀՄ-2:
Սա, անշուշտ, խորը վերլուծության թեմա է, այս պահին նկատելի է, որ մի շարք կուսակցություններ և գործիչներ, որոնք խորը և երկար համագործակցել են ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի հետ, սկսել են անխնա քննադատել գործող իշխանություններին:
Արդյոք դա բերելու է՞ հավելյալ քվեներ նրանց:
Երկար տարիներ ու տասնամյակներ մեր ընդդիմադիրները ընտրարշավը կառուցել են գործող իշխանություններին քննադատելով, այդ թվում նաև երկար տարիների ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանին հաջողվեց տասնյակ հազարներ դուրս բերել փողոցներ, որովհետև մարդիկ մերժում էին Սերժին:
Արդյոք այդ մարտավարությունը աշխատելու է՞ նաև գալիք ընտրություններում:
Միանշանակ չէ»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան