ԱԱԾ աշխատակիցը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածք
![]() Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Հովհաննես Կարապետյանն իր վարած «Range Rover» մակնիշի «60 DO 088» համարանիշի ավտոմեքենայով Շահամիրյանների փողոցում բախվել է երկաթե պաշտպանիչ սյուներին, ապա գազախողովակներին, գազի հաշվիչին, առաջ ընթացել, բախվել թիվ 75 տան պատին ու երկաթե դարպասին, կոտրել դրանք ու մասամբ հայտնվել բնակչի տան տարածքում: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, նախնական տեղեկություններով, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն սկսվել է գազի արտահոսք: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ խմածության ամենաբարձր աստիճանն է, ինչի համար 1 տարի ավտոմեքենա վարելու իրավունքից զրկվել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Հ. Կարապետյանն աշխատում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
