Հրաձգություն՝ Wildberries-ի գրասենյակի մոտ․ կան վիրավորներ ու ձերբակալվածներ
915
Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ., 15:18
![]() Մոսկվայի կենտրոնում գտնվող Wildberries-ի գրասենյակում հրաձգություն է տեղի ունեցել, կան վիրավորներ։ Wildberries-ը հայտնել է, որ ընկերության ղեկավար Տատյանա Բակալչուկի ամուսինը՝ համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկը, թիկնապահների հետ փորձել է ապօրինի մուտք գործել իրենց գրասենյակ։ Ավելի ուշ Բակալչուկը գրել է, որ իր և իր թիմի վրա փորձել են հարձակվել, երբ ժամանել են պահեստների շինարարությունը դադարեցնելու շուրջ բանակցությունների համար։ Տատյանա Բակալչուկը միջադեպը որակել է «ռեյդերային անհաջող փորձ»՝ հավելելով, որ ոչ ոք ոչ մի բանակցության մասին չէր պայմանավորվել։ Թելեգրամյան ալիքները գրում են 10 ձերբակալվածի մասին։ Ավելի վաղ հայտնել էինք ամուսինների միջև կոնֆլիկտի մասին։ |

ՌԴ ԶՈւ-ն Սև ծովի ջրային տարածքում խոցել է Ուկրաինայի ԶՈւ-ին պատկանող չորաբեռնատար նավ
14019:13
Վրաերթի ենթարկված կինը օրեր անց մահացել է
11518:54
Գնացքի վագոն է կողաշրջվել
12413:30
Ռումինիայի լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
24912:49
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են «Լուկօյլ»-ի նավթավերամշակման գործարանին (տեսանյութ)
16912:13
Լիբիայի ափերի մոտ ևս մեկ նավ է պայթեցվել
304Երեկ, 23:49
