ԱՄՆ-ի 3 քաղաքացի մահապատժի է դատապարտվել աֆրիկյան երկրում հեղաշրջման փորձի համար
![]() Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում դատարանը մահապատժի է դատապարտել ԱՄՆ-ի երեք քաղաքացու՝ այս տարվա մայիսին հեղաշրջման փորձ կատարելու համար, հայտնում է Reuters-ը։ Նշենք, որ մայիսին զինված խմբավորումները կարճ ժամանակով գրավել էին նախագահական գրասենյակը մայրաքաղաք Կինշասայում։ Խմբավորման առաջնորդ, Կոնգոյի քաղաքական գործիչ Քրիստիան Մալանգան, ով ապրում էր ԱՄՆ-ում, սպանվել է անվտանգության ուժերի կողմից։ Նրա որդին՝ Մարսել Մալանգան, որդու ընկերը՝ Թայլեր Թոմսոնը և բիզնես գործընկեր Բենջամին Զալման-Պոլունը մահապատժի են դատապարտվել։ Նրանք բոլորն էլ ԱՄՆ-ի քաղաքացիներ են։ Մալանգան, Թոմսոնը և Զալման-Պոլունը մեղավոր են ճանաչվել դավադրության, ահաբեկչության և այլ հանցագործությունների համար։ Դատավճիռն ընթերցվել է հեռուստատեսության ուղիղ եթերում։ Մարսել Մալանգան պնդում էր, որ հայրն սպառնացել է սպանել իրեն, եթե ինքը չմասնակցի հեղաշրջմանը։ Նրա խոսքով՝ սա իր առաջին այցն էր երկիր՝ հոր հրավերով, ում երկար տարիներ չէր տեսել։ Ընդհանուր առմամբ, դատարանի առջև է կանգնել մոտ 50 մարդ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Բելգիայի, Կոնգոյի քաղաքացիներ։ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ուշադիր հետևում է գործընթացին և հիշեցրել է դատավճիռը բողոքարկելու հնարավորության մասին: |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
