«Միգուցե Ալեն Սիմոնյանն ուշադիր չի հետևել Նիկոլ Փաշինյանի ասուլիսին». Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, ըստ որի՝ ՀՀ իշխանությունները պետք է մտածեն Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին ռուս սահմանապահների ներկայության նպատակահարմարության շուրջ: «Միգուցե Ալեն Սիմոնյանն այնքան էլ ուշադիր չի հետևել Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսին»,- ասել է Զախարովան: «1992թ. բազային փաստաթուղթը, որը կանոնակարգում է ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, անժամկետ է... Սահմանապահները գործով են ապացուցել իրենց անհրաժեշտությունը: Երբ խոսվում է նպատակահարմարության մասին, պետք է հաշվի առնել՝ ինչպես դա կազդի երկրի անվտանգության վրա»,- հավելել է նա: Զախարովան նաև ակնարկել է, որ Հայաստանի խորհրդարանի խոսնակը բավական կոմպետենտ չէ նման հարցեր քննարկելու համար։ «իմ կարծիքով այս հարցում պետք է ձայն տալ նրանց, ովքեր իսկապես պահպանում են Հայաստանի սահմանը՝ զենքը ձեռքներին, այլ ոչ թե նստած են փափուկ բազկաթոռների վրա»,- ակնարկել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: |
Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև
4812:49«Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը». Սուրեն Սարգսյան
6111:30Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ․ #Newsmax
11311:13«Ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»․ Թրամփ
8310:49Հութիները հայտնել են Իսրայելի ՊՆ շենքը հրթիռակոծելու մասին
12210:12Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
10409:06