Այսուհետ կփոխհատուցվի ծննդօգնության ժամանակ էպիդուրալ անզգայացման արժեքը
![]() Առողջապահության նախարարությունը մշակել է կեսարյան հատումների աճի զսպմանն ու նվազեցմանն ուղղված միջոցառումների նոր ծրագիր: Ծրագրի միջոցառումներից մեկը վերաբերում է ծնունդների, կեսարյան հատումների փոխհատուցման ֆինանսավորման մեխանիզմների վերանայմանը: Այսուհետ առողջապահության նախարարի հրամանով՝ բնական ուղիներով ծննդաբերության համար բժշկական կենտրոնին կհատկացվի ավելի գումար, քան մինչև այս նախատեսված էր: Հավասարեցվել է նաև բարդացած ծննդաբերության և առաջին աստիճանի բարդության կեսարյան հատման փոխհատուցման չափը, իսկ արգանդի մեկ սպիով բարդացած ծննդաբերության գինը սահմանվել է ավելի բարձր: Փոխհատուցվելու է նաև բնական ուղիներով ծննդաբերության ժամանակ, ըստ կնոջ ցանկության, էպիդուրալ անզգայացման արժեքը, ինչը մինչ փոփոխությունն իրականացվում էր վճարովի հիմունքներով՝ դրանով իսկ օգնելով կանանց հաղթահարել բնական ծննդաբերության հետ կապված վախերը և հոգեբանական խնդիրները: |

Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
17605.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
17105.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
13203.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
14202.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
18228.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
18328.09.2026, 12:00
