«Մտավախություն կա, որ բովանդակությունը թողած ձևի հետևից չընկնեք»․ Բաբկեն Թունյան
![]() ԱԺ-ում քննարկվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը։ Առաջարկվում է օրենքով նախատեսել բուժաշխատողների համար պարտադիր համարվող ՇՄԶ դասընթացներ, որոնց ցանկը, անհրաժեշտությունից ելնելով, կսահմանվի ՀՀ կառավարության կողմից: Պարտադիր համարվող դասընթացների սահմանումը վերապահվել է Կառավարությանը, որը, կախված կոնկրետ ժամանակահատվածից և իրադրությունից՝ կսահմանի բուժաշխատողների համար պարտադիր ՇՄԶ դասընթացների ցանկ: Հարկ է նշել, որ նշված ցանկում ներառված դասընթացները կարող են կազմակերպվել ինչպես պետական նպատակային ծրագրերի շրջանակներում, այնպես էլ վճարովի հիմունքներով: Նախագծով առաջարկվում է նաև օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների մասնակցության համար սահմանել փոխհատուցման կարգ և փոխհատուցման ենթակա դեպքեր, որի հաստատման լիազորությունը վերապահված է Կառավարությանը: «Նպատակը որակյալ բժշկական սպասարկում ունենալն է։ Սակայն իմ մտավախությունն այն է, որ բովանդակությունը թողած ձևի հետևից չընկնեք»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ «Բժշկական համայնքի ներկայացուցիչներն ասում են, որ ՇՄԶ գործող կարգն արհեստական է և ոչինչ չտվող, մարդը կարող է այդ կրեդիտները ստանալու համար ինչ-որ բաներ անի, բայց իրականում ոչինչ չսովորի։ Լավ է, որ տեստավորման տարբերակով գիտելիքների ստուգման հնարավորություն կա։ Շատ կարևոր է, որ պետության կողմից հավաստագիր ստացած բժիշկը իրոք համապատասխանի մասնագիտական պահանջներին»,-ասաց Թունյանը։ |

Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
17605.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
17105.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
13203.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
14202.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
18228.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
18328.09.2026, 12:00
