«Եկել է մարդ, որ ինձ պաշտպանի, բայց ես չգիտեմ այդ մարդուն»․ Հրայր Թովմասյան
ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով այսօրվա դատական նիստի ժամանակ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտարարեց, որ պետք է հանրային պաշտպան Զոյա Սակովան ներկայացնի պաշտպանական ճառը, ինչին ի պատասխան Հրայր Թովմասյանը միջնորդություն ներկայացրեց՝ 5 րոպե ընդմիջում հայտարարել, որպեսզի կարողանա ծանոթանալ՝ ի՞նչ է ասելու հանրային պաշտպանը․ «Տիկին Սակովան եթե ինձ հետ չի քննարկել, իմ պաշտպանությունը ո՞նց է իրականացնելու։ Ես նորից պնդում եմ՝ հանրային պաշտպանի մասնակցությունը դատավարությանը պարտադիր չէ, պարտադիր է պաշտպանի ներկայությունը: Ես ունեմ երկու պաշտպան, իմ պաշտպաններն իրականացնում են իմ պաշտպանությունը: Էդ նույնն է, որ ես քայլում եմ, առողջ տղամարդ եմ, բայց ինձ ձեռնափայտ տան, ինչն ինձ խանգարելու է: Հիմա ինչի՞ համար եք դուք այս ամեն ինչն անում, վախենում եք, որ մի նիստին իմ 2 պաշտպանները չե՞ն գա։ Ինչի՞ մասին է այս ամենը, ես նստում եմ, լսեմ մի պաշտպանի ճառ, որին ընդհանրապես չգիտեմ, այդպիսի բան համաշխարհային պատմության մեջ կա՞: Եկել է մարդ, որ ինձ պաշտպանի, բայց ես չգիտեմ էդ մարդուն»,- ասել է Թովմասյանը։ |
Պատերազմում նահատակված Հայկ Մանուկյանին 4 տարի անց հուղարկավորեցին իր իսկ ծննդյան օրը
323:06«Նիկոլի ջանքերը ք․..քը շոկոլադի տեղ վաճառելու փորձեր են»․ Արմեն Աշոտյան
1922:42«Այս տեմպերով Նիկոլն անվերջ է, իսկ դուք մեռնելու եք ադրբեջանական համակենտրոնացման ճամբարներում». Կարեն Վրթանեսյան
2522:00Չարենցավանում հարսանիքը տապալվել է․ հարսը փախել է ուրիշի հետ
4621:36Ուկրաինացիներին 3 օր է տրվում զինկոմիսարիատի ծանուցագիրը վերցնելու համար
6320:54«Հանգուցյալը» թաղման ժամանակ սկսել է ներսից հարվածել դագաղին
4920:18