«Դուք կարաք ամեն անգամ մի ապուշություն հրապարակեք, ասեք՝ մեկնաբանի»․ Իշխան Սաղաթելյան
«Դաշնակցությունը տարվա մեջ 200 շրջաբերական է հրապարակում։ Ծանոթացեք Դաշնակցության պաշտոնական հայտարարություններին, եթե առիթ ունենաք կարդալ այդ շրջաբերականը, մի քիչ հայրենասիրություն կունենաք, մի քիչ այս պետության ու երկրի ինքնիշխանությանը հարգանքով կմոտենաք ու այդ մուտիլովկեքը, որ անում եք, այլևս չեք անի»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով իշխանական լրատվամիջոցի լրագրողին, որը հարցրել էր․ «Ինչպես եք մեկնաբանում շրջաբերականը։ Շրջաբերականը կա՞, թե՞ չկա»։ «Դու սուտ ես խոսում։ Դուք կարաք ամեն անգամ մի ապուշություն հրապարակեք, գաք, ասեք՝ մեկնաբանի։ Դաշնակցության համար Հայաստանի անկախությունը, տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չէ։ Որ քեզ դատի տամ, 400 տարի տերերով, հովանավորողներով պիտի դատվես»,- ասաց Սաղաթելյանը՝ լրագրողին։ Հիշեցնենք՝ «ՀՅԴ շրջաբերականի» մասին հրապարակել էր civic-ը՝ գրելով. «Մեր տրամադրության տակ է հայտնվել 2022-ի ապրիլի 7-ին ՀՅԴ Բյուրոյի կողմից կուսակցության մարմիններին և անդամներին 34-րդ ընդհանուր ժողովի հիման վրա ուղարկված շրջաբերականը, որից ի հայտ են գալիս մի շարք ուշագրավ դրվագներ, մասնավորապես. «Ռուսաստանը կարող է Արցախն իր ենթակայությանը ուղղակիորեն ենթարկելու սցենար մշակել և գործադրել այն, աշխատանք տանել, որպեսզի հավանական միության ձևավորման դեպքում Արցախի ու Հայաստանի ճակատագրերը լուծվեն որպես մեկ ամբողջություն...»»: |
«Մինչ նիկոլիզմի քայքայիչ վարակի տարածումը, մեր հարևանները կաշկանդված էին ՀՀ ներկայացուցիչներից»․ Արտակ Զաքարյան
93Երեկ, 15:36Նեթանյահուն Գուտերեշին կոչ է արել ՄԱԿ-ի խաղաղապահներին դուրս բերել Լիբանանից
135Երեկ, 15:12«Իշխանությունների նավը սուզվում է»․ Գագիկ Մինասյան (տեսանյութ)
71Երեկ, 13:30«ՀՀ սահմանների մոտ ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի ակտիվացում է նկատվում»․ Դավիթ Կարապետյան
79Երեկ, 13:12«Հիշեցնում է շատ վտանգավոր ձեռագիր»․ Տաթևիկ Հայրապետյան
78Երեկ, 13:06«Զելենսկին առաջիկայում ուկրաինացիներին կներկայացնի «հաղթանակի ծրագիրը»»․ Պոդոլյակ
211Երեկ, 12:12