«Մեզ ներքաշում են ապուշ խոսակցությունների մեջ». Իշխան Սաղաթելյանը՝ ՀՅԴ շրջաբերականի մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, «Նյուզ»-ի եթերում անդրադառնալով «ՀՅԴ շրջաբերականի» վերաբերյալ հրապարակումներին, ասել է․ «ՀՅԴ-ն ինչ խոսում է հրապարակային, խոսում է իր ժողովների, որոշումների արդյունքում։ Չի կարող ժողովներում այլ բան խոսվի, հրապարակային՝ այլ․․․ Էդ սրիկաներն ի՞նչ են անում, գնում են գրասենյակներն ապօրինի խուզարկում են, ինչ-որ փաստաթուղթ են գտնում, տանում, դրա վրա ինչ-որ բան են կառուցում, հորինում, տպում, հետո դժգոհում են՝ ինչո՞ւ լրատվամիջոցները չեն տարածում, ու մեզ ներքաշում ապուշ, անհիմն խոսակցությունների մեջ։ Ասում են՝ եկեք պարզաբանեք՝ արդյո՞ք էդ շրջաբերականը ճիշտ է, թե՞ ոչ․․․ Ի՞նչը մեկնաբանենք։ Ասենք՝ կարող են ամեն առավոտ մի հիմարություն ասել ու մեզ ասեն՝ մեկնաբանե՛ք։ Մենք էլ բանուգործ չունենք, Civic ու չգիտեմ՝ ինչ ենք մեկնաբանում»։ Հիշեցնենք՝ վերջին օրերին քննարկման թեմա է դարձել մամուլում տարածված 2022-ի ապրիլի 7-ին ՀՅԴ բյուրոյի կողմից կուսակցության մարմիններին և անդամներին 34-րդ ընդհանուր ժողովի հիման վրա ուղարկված 004 շրջաբերականը, որի դրվագներից մեկը հետևյալն է․ «Ռուսաստանը կարող է Արցախն իր ենթակայությանը ուղղակիորեն ենթարկելու սցենար մշակել և գործադրել այն, աշխատանք տանել, որպեսզի հավանական միության ձևավորման դեպքում Արցախի ու Հայաստանի ճակատագրերը լուծվեն որպես մեկ ամբողջություն»։ |
«Ո՞ւր կլիներ Հայաստանը, եթե Սերժ Սարգսյանը մնար իշխանության»․ Վահան Բաբայան
7216:42«Անհաջող ու անզգույշ արտահայտություն՝ ՀՀ վարչապետի կողմից»․ Տիգրան Խզմալյան
8114:36«Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որի առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի»․ Տիգրան Աբրահամյան
7814:12Գրիգոր Երիցյանն ընդդեմ Երևանի ավագանու հայցադիմումը վարույթ է ընդունվել ՀՀ վարչական դատարանի կողմից
8710:24Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են․ «Հրապարակ»
11810:00Քյարամյանի և Բադասյանի դեմ հաղորդում կներկայացվի․ «Հրապարակ»
9209:54