Անի մայրաքաղաքը ներկայացնող ցուցանակներում գրեթե չի հիշատակվում քաղաքի հայկականության մասին
![]() Միջնադարյան Անի մայրաքաղաքի ավերակներն այսօր Թուրքիայի ամենայցելվող տեսարժան վայրերից մեկն են, որտեղ ամեն օր կարելի է տեսնել հարյուրավոր տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկներ, որոնք այցելում են ժամանակի ամենանշանավոր հայկական քաղաքներից մեկն ու ծանոթանում մշակութային այն կոթողներին, որոնք քիչ թե շատ պահպանվել են և հասել մեզ։ Զբոսաշրջիկների թվում են նաև մեծ թվով հայեր, որոնց Անիի տարածքում կարելի է հանդիպել գրեթե ամեն օր։ Հայերի ուշադրությունն անմիջապես գրավում է հատկապես քաղաքի ու հուշարձանների պատմությունն ու կառուցման թվականը ներկայացնող ցուցանակները, որոնցում գրեթե չի հիշատկավում քաղաքի հայկականությունն ու հայկական թագավորության կողմից կառուցված լինելու փաստը։ Օրինակ, անմիջապես քաղաքի մուտքի պարիսպների մոտ տեղադրված ցուցանակի վրա ներկայացված է միջնադարյան քաղաքի պատմության ողջ ժամանակագրությունը՝ սկսած հնագույն ժամանակներից, մինչ Կամսարականներ, Բագրատունիներ և այլն։ Ցուցանակներում մանրամասն ներկայացվում է Բագրատունիների կողմից քաղաքի հիմնման պատմությունը, սակայն չի նշվում, թե ինչ ազգություն ու ծագում ունեն թագավորական այս տան ներկայացուցիչները։ Քաղաքի ժամանակագրության մեջ անգամ նշվում է, որ որոշ ժամանակաով Անին ընկել է վրացական թագավորության տիրապետության տակ, սակայն ոչ մի խոսք՝ հայկական թագավորության մասին։ Նույն պատկերն է տիրում նաև հուշարձանները ներկայացնող ցուցանակների տեղեկատվության դեպքում, նշված է կառուցման թվականը, կառուցող արքան կամ իշխանը, սակայն ոչինչ չի ասվում նրանց հայկական ծագման մասին։ Քիչ թե շատ, այս առումով պատշաճ է ներկայացված Անիի Մայր տաճարը։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
