«Մեր պատիվն է բանտարկված Բաքվի բանտերում, իսկ հայրենի իշխանությունները զբաղված են բառախաղային հնարքներով»․ Աշոտ Ղուլյան
«Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» խորագրով պանելային քննարկման ժամանակ Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը խոսել է Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ «Նրանցից շատերը, մասնավորապես, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, որպես ընտրված նախագահներ ու միջնորդների հետ բանակցած պաշտոնյաներ, Լևոն Մնացականյանն ու Դավիթ Բաբայանը, որպես պաշտպանական ու դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարներ, Արայիկ Հարությունյանն ու Դավիթ Իշխանյանը, որպես վերջին շրջանում ժողովրդի կողմից ընտրված պատասխանատուներ, միշտ էլ բաց են եղել միջնորդների, միջազգային տարբեր կառույցների, առանձին պետությունների, լրագրողների հետ հանդիպումների համար։ Ու այսօր նրանց դեմ հորինված մեղադրանքների դեմ պաշտոնական խողովակներով միջոցներ չձեռնարկելն առնվազն տարակուսանք է առաջացնում։ Ռուբեն Վարդանյանի ու Դավիթ Մանուկյանի հանդեպ նույնպես մոգոնված են շինծու մեղադրանքներ ու փոխանակ իրավունքների պաշտպանությանը հետամուտ լինելու, պետության ղեկավարներին ոչ հատուկ դավադրությունների տեսություն են քարոզում։ Ինչպես մեր գործընկերներից մեկն է դիպուկ նկատել՝ մեր պատիվն է այսօր բանտարկված Բաքվի բանտերում, իսկ հայրենի իշխանությունները զբաղված են բառախաղային հնարքներով»։ |
«Մինչ նիկոլիզմի քայքայիչ վարակի տարածումը, մեր հարևանները կաշկանդված էին ՀՀ ներկայացուցիչներից»․ Արտակ Զաքարյան
93Երեկ, 15:36Նեթանյահուն Գուտերեշին կոչ է արել ՄԱԿ-ի խաղաղապահներին դուրս բերել Լիբանանից
135Երեկ, 15:12«Իշխանությունների նավը սուզվում է»․ Գագիկ Մինասյան (տեսանյութ)
71Երեկ, 13:30«ՀՀ սահմանների մոտ ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի ակտիվացում է նկատվում»․ Դավիթ Կարապետյան
79Երեկ, 13:12«Հիշեցնում է շատ վտանգավոր ձեռագիր»․ Տաթևիկ Հայրապետյան
78Երեկ, 13:06«Զելենսկին առաջիկայում ուկրաինացիներին կներկայացնի «հաղթանակի ծրագիրը»»․ Պոդոլյակ
211Երեկ, 12:12