Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ.

«Նախկին որևէ փուլի կամ ղեկավարման վերադարձը բացառված պետք է լինի»․ Բագրատ Սրբազան

105
Շաբաթ, 07 սեպտեմբերի, 2024 թ., 11:36
«Նախկին որևէ փուլի կամ ղեկավարման վերադարձը բացառված պետք է լինի»․ Բագրատ Սրբազան

Ընթանում է «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» խորագրով քննարկումը, որին մասնակցում է նաև «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ «Նախկիններ, ներկաներ, ավելի նախկիններ, ավելի ներկաներ․ այս արհեստական բանավեճն ու պայքարը պետք է դադարեն վերջնականապես։ Նախկին կամ ավելի նախկին որևէ փուլի, իրավիճակի կամ ղեկավարման վերադարձ բացառված պետք է լինի մեր կյանքում։ Երկրորդ, պետք է մեր կյանքից ուղղակիորեն վերացվի սոցիալական անարդարության որևէ բաղադրիչ, օրենքի առաջ բոլորի հավասարարությունը ՀՀ-ում կարող են ու պետք է դառնան լիարժեք իրականություն։ ՀՀ-ում բացառված պետք է լինի քաղբանտարկյալների գոյություն։ ՀՀ իշխանություններն ավիրել են պետության հիմքերն ու սահմանադրական կարգը, շատ լուրջ խնդիրներ գոյություն ունեն՝ այս իշխանությունների լեգիտիմության հետ կապված»,- իր ելույթում ասել է Սրբազանը։