Բուլղարիայում բռնության ենթարկված քաղաքացիները դիմել են ՀՀ դեսպանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Բուլղարիայում մի քանի օր շարունակ պահված և ֆիզիկական բռնության ենթարկված ՀՀ քաղաքացիները դիմել են ՀՀ արտգործնախարարություն։ Ավելին՝ մայրաքաղաք Սոֆիայի օդանավակայանում նրանց ձերբակալել են և տեղափոխել հատուկ պահման վայր, որտեղ սարսափելի սանիտարական պայմաններ են եղել, իսկ ոստիկանները խիստ վատ վերաբերմունք են ցուցաբերել նրանց նկատմամբ, անգամ ֆիզիկական բռնություն են գործադրել, թույլ չեն տվել սնունդ գնել։ Մեր տեղեկություններով՝ այս իրավիճակից տուժած քաղաքացիները դիմել են ՀՀ ԱԳՆ՝ պարզաբանելով, որ Բուլղարիայի դեսպանատան խիստ անբարեհաճ գործելաոճի պատճառով իրենք թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, թե՛ ֆինանսապես տուժել են։ Քաղաքացիները հետաքրքրվել են, թե ինչպես պետք է հատուցում ստանան իրենց կորուստների դիմաց և ինչպես պետք է վերականգնվեն խախտված իրավունքները: Այս մասով ՀՀ ԱԳՆ-ն ի՞նչ է արել: Դիմեցինք նաև Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին՝ պարզելու՝ փորձե՞լ է կապ հաստատել Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Եդիգարյանի հետ խնդիրը պարզաբանելու և որևէ լուծում տալու համար. Բաբկեն Թունյանն ասաց, որ անձնական, առողջական խնդիրների պատճառով չի հասցրել զբաղվել այդ հարցով: Ասել է թե՝ ՀՀ քաղաքացիներն անպաշտպան վիճակում են»: |
«Ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին՝ գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը»․ Արա Պողոսյան
3419:24«Հնարավորության դեպքում Բաքուն Մոսկվային կհասցնի «удар ниже пояса»». Արմեն Աշոտյան
4619:00Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
6417:30«Փաշինյանը հայտարարում է, որ հայության ճակատագիրն իրեն չի հետաքրքրում». «ՀայաՔվե»
6117:24Գերմանիայում սուգ է հայտարարվել
9416:54«Արցախցիների անձնագրերը Հայաստանը չի ճանաչել, իսկ Կոսովոյի անձնագրերը ճանաչել է»․ Նաիրա Կարապետյան
5516:18