Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 15 հունվարի, 2025 թ.

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նման բան չկա գրված»․ Նիկոլ Փաշինյան

149
Ուրբաթ, 06 սեպտեմբերի, 2024 թ., 20:18
«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նման բան չկա գրված»․ Նիկոլ Փաշինյան

«Վերջերս ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց, թե 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջանի հիմնական հատվածի ու Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգությունը պետք է ապահովեն ՌԴ անվտանգային դաշնային ծառայության սահմանապահ զորքերի ուժերը։ Ուզում եմ ասել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նման բան չկա գրված»,- այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։ «Ընդհակառակը, գրված է, որ ՀՀ-ն է ապահովում, երաշխավորում հաղորդակության անվտանգությունը»,- հավելել է վարչապետը։

Աղբյուրը`   Նիկոլ Փաշինյան