«Ադրբեջանն այս փուլում որևէ փաստաթուղթ չի ստորագրի»․ Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր ալիքում հրապրակել է Medialab-ին տված հարցազրույցից մի հատված․ «– Իսկ դուք այդ մտավախությունը չունե՞ք, որ այս ընտրություններից հետո Ադրբեջանը ռազմական գործողությունների կգնա Հայաստանի դեմ։ – Ես միշտ մեղադրվում եմ վատ լուրեր հաղորդելու համար, բայց իրականում դաշտի բաց մոնիթորինգի հիման վրա կարող եմ ասել, որ անկախ տարբեր զարգացումներից՝ կլինի ընտրություն, COP29 և այլն, Ադրբեջանն ունի Հայաստանի հետ կապված հեռահար նպատակներ ու ընդհանրապես դա չի թաքցնում։ Նրանք շատ պարզ ու ուղիղ տեքստով են խոսում այդ մասին, երկիրդ այլ կերպ են անվանում, ֆինանսական ռեսուրսներ են ծախսում, դեռ մի բան էլ սկսել են հայտարարել, որ վտարանդի կառավարություն են ստեղծելու և այլն, խոսում է հենց հեռուն գնացող նպատակների մասին։ Ունեցած այդ հավակնություններն իրենք իրագործում են ուժով և ուժի սպառնալիքով, ուղղակի ժամանակի հարց է, թե երբ են գնալու այդ քայլին, բայց այն, որ Ադրբեջանը բնավ չի գնում Հայաստանի հետ խաղաղության, դա ակներև է, ի վերջո Նիկոլ Փաշինյանի վերջին առաջարկն ասուլիսում, որ եկեք գոնե մի բան ստորագրենք, Ադրբեջանն ամբողջությամբ մերժեց, իրենց ԱԳ նախարարն ակնհայտ մերժեց, այս փուլում նրանք չեն ստորագրի որևէ փաստաթուղթ, որովհետև այլ նպատակներ ունեն»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |
Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև
4812:49«Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը». Սուրեն Սարգսյան
6111:30Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ․ #Newsmax
11311:13«Ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»․ Թրամփ
8310:49Հութիները հայտնել են Իսրայելի ՊՆ շենքը հրթիռակոծելու մասին
12210:12Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
10409:06