Մանրամասներ` ԱԱԾ-ի աշխատողի կեղծ հագուստով առևանգման դեպքից. ՔԿ
2024 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14:58-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ, ապա նաև հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, երկու անձինք Երևան քաղաքի Աշտարակի խճուղի 7/2 հասցեից՝ մի կնոջ, առանց վերջինիս կամքը հաշվի առնելու, նստեցրել են «BMW» մակնիշի ավտոմեքենա և տարել անհայտ ուղղությամբ: Դեպքի առթիվ 2024 թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 453-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին։ Նույն օրը կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում վերցվել են տարածքը տեսանկարահանող սարքերի՝ դեպքին վերաբերելի տեսագրությունները և զննության ենթարկվել։ Հարցաքննվել են դեպքին ականատես անձինք։ Ըստ նախնական տվյալների՝ տուժողն իր հարազատների հետ «Սան Մարկո» լողավազանում գտնվելու ընթացքում նրանց են մոտեցել սև հագուստով, ամբողջությամբ ծածկված և դիմակավորված երկու անձինք, ներկայացել որպես Ազգային անվտանգության ծառայության աշխատակից։ Սկսել են խոսել կնոջ հետ, որի ընթացքում նրան արագ լողավազանի տարածքից տեղափոխել են ավտոկայանատեղի և այնտեղից ավտոմեքենայով հեռացել նշված վայրից։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում ինչպես տուժողին, այնպես էլ՝ առերևույթ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Այդ, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ տվյալներ ձեռք բերելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներին։ |
«Աննա Հակոբյանի հետ ունեմ աշխատանքային հարաբերություններ». Սրբուհի Գալյան
012:54«Նոր Սահմանադրության տեքստ ունենալու և այլ երկրների հայտարարությունների միջև կապ չկա». Սրբուհի Գալյան
2812:42«Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ, ունենալ նոր Սահմանադրության տեքստ». Սրբուհի Գալյան
5112:24«Ինչպե՞ս եք վերաբերվում վարչապետի՝ «պատերի տակ վնգստացող դատավորներ» արտահայտությանը». լրագրողը՝ Սրբուհի Գալյանին
4712:18Սրբուհի Գալյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5411:48«Առողջական խնդիրներ ունեցող տղաները զորակոչվում են. այս հարցը ձեզ չի՞ հուզում». լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին
9010:42