Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2024 թ.

«Այդ ե՞րբ Արա Պապյանը ապաշխարեց և դարձի եկավ»․ Ավետիք Իշխանյան

90
Հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2024 թ., 09:42
«Այդ ե՞րբ Արա Պապյանը ապաշխարեց և դարձի եկավ»․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԺԱՄԱՆԱԿԻՆ ԴԱՎԱՃԱՆ-ՊՐՈՌՈՒՍԱԿԱՆ, ԱՅԺՄ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ-ԱՐԵՎՄՏԱՄԵՏ ԳՈՐԾԻՉ․
Ինչպես միշտ, հերոսական կեցվածքով, մեծ հայրենասեր, կանադայի քաղաքացի, ԱԺԲ անդամ Արա Պապյանը հերթական «իմաստուն» հարցազրույցն է տվել Հայաստանի ամենաազատ, անաչառ լրատվամիջոց «factor»-ին։ Արա Պապյանը քննադատում է Բագրատ սրբազանի կողմից, Արցախի անկախության օրը՝ սեպտեմբերի 2-ի նշումը, այն համարելով, որպես պրոռուսական․ ««Սրբազան շարժում»-ը տոնում էր Հայաստանի պառակտման օրը, մենք դա չենք ընդունում՝ Արցախի անկախության ի՞նչն է լավը»։ Ի դեպ, 2019 թվականի դեկտեմբերի 1-ին, նույն Արա Պապյանը ինքնավստահ հայտարարեց․ «Ովքեր ընդունում են Արցախի անկախությունը՝ դավաճաններ են, ավելի վտանգավոր, քան Արցախն Ադրբեջանի մաս համարողները»։
Հիշեցում․ 2016 թվականի 14-ին, նույն Արա Պապյանի նախաձեռնությամբ և հեղինակությամբ Շուշիում ընդունվեց «Շուշիի հռչակագիրը», որի տակ առկա է նաև իմ ստորագրությունը։ Հատված «Շուշիի հռչակագրից․ «Բացարձակապես անընդունելի է ցանկացած պատճառաբանությամբ, պատրվակով կամ ձևով, Արցախի սահմանադրությամբ ամրագրված, հայկական զինված կողմից 2016թ․, ապրիլի 1-ի դրությամբ վերահսկվող որև տարածքի զիջումը, փոխանցումը կամ հանձնումը այլ երկրի, ուժի կամ կառույցի, ինչպես նաև այդ նպատակով իրականացվող քարոզչությունը»։ Ուշադրություն՝ Արցախի սահմանադրությամբ ամրագրված։ Այսինքն Արա Պապյանն ընդունում էր Արցախի հանրապետությունն իր սահմանադրությամբ։
Փաստորեն, պարզվում է, որ Արա Պապյանը 2016 թ․ եղել է ոչ միայն պրոռուսական, այլև դավաճան գործիչ։ Հետաքրքիր է, այդ ե՞րբ Արա Պապյանը ապաշխարեց և զղջաց իր դավաճան-պրոռուսական հայացքների համար և վերջապես դարձի եկավ»։

Աղբյուրը`   Ավետիք Իշխանյան