«Բռնի տեղահանված արցախցիների լավագույն հանգրվանը Մայր Հայաստանն է»․ Արցախի թեմի առաջնորդ
«Երբեմնի արարող ու աշխատասեր արցախահայությունն այսօր մատնված է վարանման ու տարակուսանքի և փորձում է վերագտնել իր ապագան, կյանքի հիմքերը։ Մեզ համար միանշանակ է, որ բռնի տեղահանված արցախցիների լավագույն հանգրվանը Մայր Հայաստանն է»,- Արցախի անկախությանը նվիրված ՀՀԿ-ի նախաձեռնած համաժողովում ասել է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ «Լիահույս ենք, որ կարվի հնարավոր ամեն ինչ՝ նրանց արժանապատիվ կյանքն այստեղ կազմակերպելու համար։ Բայց պետք է անկեղծ լինենք և արձանագրենք, որ սա մեզ համար ամենացանկալի և վերջնական լուծումը չէ։ Մենք չպետք է հոգեբանորեն հարմարվենք մեր ուժերը ջլատող «Արցախը այլևս մերը չէ» ներքին մտածումի հետ։ Ուստի շատ կարևոր ենք համարում նման ձևաչափերով հանդիպումները, որ միտված պիտի լինեն անցյալի քննությանն ու դրանց տված դասերի կիրառությանը»,- հավելել է Տեր Վրթանեսը։ |
«Միևնույն է՝ Ադրբեջանի հիմնական դաշնակիցը քեզ դիտարկում է՝ որպես առևտրի միջոց». Արամայիս Աղաբեկյան
89Երեկ, 19:30«Սա մտածված ու ծրագրված ստոր քաղաքականություն է». Նաիրա Զոհրաբյան
97Երեկ, 17:54«Նման քայլերը կարևոր են»․ Սուրեն Սարգսյան
93Երեկ, 17:24«Թշնամին ակտիվ աշխատում է՝ աշխարհին ցույց տալու, որ հայը մոռացել է Արցախը»․ Հրանտ Ավետիսյան
87Երեկ, 17:12«Մահափորձի «սցենարը» կարծես գրված լինի Հոլիվուդում»․ Հակոբ Բադալյան
96Երեկ, 16:24«Դա քաղաքական հեռահար նպատակ էր հետապնդում»․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
106Երեկ, 15:54