Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 14 սեպտեմբերի, 2024 թ.

«Արդեն երկրորդ անգամ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հանդես է գալիս ժխտման տեքստով»․ Տաթևիկ Հայրապետյան

134
Երեքշաբթի, 27 օգոստոսի, 2024 թ., 17:12
«Արդեն երկրորդ անգամ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հանդես է գալիս ժխտման տեքստով»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «ԱՄՆ-ն Երևանին մահաբեր զենք չի մատակարարել ոչ ուղղակիորեն, ոչ էլ երրորդ կողմերի միջոցով»,- այսօր ադրբեջանական «Report» գործակալությանը հայտնել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատնից՝ ի պատասխան «Caliber.az»-ի հերթական ապատեղեկատվության։

Դեսպանատնից նշել են, որ ԱՄՆ-ի համար մեծ նշանակություն ունի տարածաշրջանում կայունությունն ու Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատումը։

Սա արդեն երկրորդ անգամն է, որ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հանդես է գալիս ժխտման տեքստով։ Երևանում ԱՄՆ դեսպանատունն էլ իր հերթին էր մոտ մեկ ամիս առաջ ժխտել ադրբեջանական ապատեղեկատվությունը։ Բայց փաստն այն է, որ այդ ժխտումներից հետո որևէ բան ադրբեջանական քաղաքականության ու դրանից բխող քարոզչության մեջ չի փոխվելու»։