Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.

Գերասիմ Վարդանյանի կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով

113
Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2024 թ., 20:36
Գերասիմ Վարդանյանի կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով

ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքը երկարացվել է մեկ ամսով՝ առանց նոր, հիմնավոր փաստարկի, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ «Սա քրեաքաղաքական գործ է, հետևաբար որոշումներն էլ ստացվում են, որ քրեադատավարաքաղաքական են տվյալ դեպքում»,- նշել է նա։

Հիշեցնենք՝ Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին նյութապես շահագրգռելու մեջ։