Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2024 թ.

ՔՊ-ում նոր ձևաչափ է ստեղծվել. պատրաստվում են ընտրությունների․ «Հրապարակ»

83
Երեկ, 09:00
ՔՊ-ում նոր ձևաչափ է ստեղծվել. պատրաստվում են ընտրությունների․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մինչ տարածաշրջանում ակտիվ քննարկումներ են հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ, մասնավորապես, Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի հարցն է քննարկվում, Նիկոլ Փաշինյանն ակտիվ ներկուսակցական աշխատանքների է լծվել և պատրաստվում է հաջորդ ընտրություններին՝ 2026-ին վերարտադրվելուն։ ՔՊ-ում նոր ձևաչափ է ստեղծվել՝ մարզերի և մայրաքաղաքի տարածքային խորհուրդների կորիզ՝ պատգամավորներից, մարզպետներից, այլ կարկառուն ՔՊ-ականներից, որոնք ամիսը մեկ անգամ պարտադիր պետք է հավաքվեն և քննարկեն ինչպես լոկալ՝ տվյալ մարզում առկա կուսակցական խնդիրները, այնպես էլ՝ բնակիչներին հուզող հարցերը և համատեղ աշխատանքի արդյունքում փորձեն հասնել դրանց լուծմանը։ Այս ֆորմատը, ըստ ՔՊ-ականների, հնարավորություն կտա մերձեցման, ավելի սերտ համագործակցության։ Բանն այն է, որ մարզերում ներկուսակցական թշնամանքի մթնոլորտ է տիրում, իշխանականներից շատերն անգամ իրար չեն բարևում, մինչդեռ այս ֆորմատի շրջանակներում ստիպված են լինելու ոչ միայն շփվել, այլև սերտորեն աշխատել միմյանց հետ»։

Մանրամասները՝ թերթի համարում։