«Ճիշտ չենք արել, որ փորձել ենք արդարանալ»․ Մետաքսե Հակոբյան
«Ճիշտ չենք արել, որ փորձել ենք արդարանալ ՀՀ իշխանությունների ասածների դեմ։ Մի անգամ ասել ենք և վերջ՝ չկա Արցախի լուծարում։ Էն պրոցեսները, ինչ որ տեղի ունեցան Արցախի շուրջ՝ դեռևս 2018-ից, և շարունակում են տեղի ունենալ առ այսօր, դրա միակ մեղավորը ՀՀ իշխանություններն են և Նիկոլ Փաշինյանը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների այն պնդմանը, որ Արցախի կորստի միակ մեղավորը Սամվել Շահրամանյանն է ու նրա ստորագրությունը։ «Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, երբ ԱԺ ամբիոնից ապրիլին հայտարարեց, որ պետք է նշաձողը իջեցնի, և հաջորդ քայլով էլ Պրահայում հայտարարեց, որ Արցախը Ադրբեջան է։ Էլ դրանից հետո ի՞նչ կապ ունեն մնացած բոլոր գործընթացները։ Իրենք ուզում են հավատացնել, որ մեղավորները ցանկացած պրոցեսում արցախցիներն են, ընդհանրապես, Արցախի գոյությունն է։ Սա իրենց քաղաքականությունն է»,-նշեց Հակոբյանը։ |
««Զանգեզուրի միջանցք»-ի նպատակն է ուժեղացնել Արևմուտքի ազգեցությունը Հարավային Կովկասում». Արշակ Կարապետյան
3513:48«Գործ ունենք քաղաքական համաճարակի հետ, որը կոչվում է ՔՊ»․ Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
3613:42«ԿԳԲ-ի բարձր հովանու ներքո մեր ընկեր Սարիկը հավաքել է այդ մեկ տոկոսը»․ Վարդան Ղուկասյան
5913:12«ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի»․ ՌԴ փոխարտգործնախարար
8213:07«Սարիկ Մինասյանը Արման Սահակյանի նվերն է ՔՊ-ին»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
4913:00«Ալիևն ասում է՝ 150 միլիարդը ջրում եմ, 300 հազար փախստական վերադառնում է»․ Հայկ Նահապետյան (տեսանյութ)
5012:48