«Հայրենիքի վերադարձ հնարավոր է, բայց ոչ Նիկոլի օրոք»․ Աննա Մկրտչյան
117
Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2024 թ., 11:48
«Հայկականության վերադարձ լինելու է Նիկոլին ճանապարհելուց հետո։ Դրանք ուղիղ փոխկապակցված են»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ պատասխանելով այն հարցին, թե «ե՞րբ Արցախից բռնազավթված տարածքները կվերադարձվեն հայերին և բռնի տեղահանված հայերը կվերադառնան հայրենիք»։ «Եթե կա Նիկոլը, ուրեմն հայրենիքի վերադարձ, հայրենիքի պահպանություն, պետականության պահպանություն հնարավոր չէ։ Այս ընկալումը պետք է լինի ՀՀ քաղաքացիներից յուրաքանչյուրի մոտ։ Նաև պետք է լինի հասկացվածություն, որ այդ ճանապարհը շատ դժվար է լինելու։ Նիկոլի ծրագիրը և պլանը մեզ հետ կապված մեկն է՝ բոլորս պիտի դառնանք փախստական։ Հայրենիքի վերադարձ հնարավոր է, բայց ոչ Նիկոլի օրոք»,-նշեց Մրտչյանը։ |
«Ո՞ւր կլիներ Հայաստանը, եթե Սերժ Սարգսյանը մնար իշխանության»․ Վահան Բաբայան
7216:42«Անհաջող ու անզգույշ արտահայտություն՝ ՀՀ վարչապետի կողմից»․ Տիգրան Խզմալյան
8114:36«Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որի առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի»․ Տիգրան Աբրահամյան
7814:12Գրիգոր Երիցյանն ընդդեմ Երևանի ավագանու հայցադիմումը վարույթ է ընդունվել ՀՀ վարչական դատարանի կողմից
8710:24Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են․ «Հրապարակ»
11810:00Քյարամյանի և Բադասյանի դեմ հաղորդում կներկայացվի․ «Հրապարակ»
9209:54