«Եթե ՀՀ-ում իսկապես ընդդիմություն ունենայինք, այս հարցերը կտային իշխանությանը»․ Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի պարզ հարց տամ՝ Հայաստանում որևէ մեկը 2020 թվականի նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարության փաստաթուղթը տեսե՞լ է, քանի՞ օրինակից է այդ փաստաթուղթը, որտեղ են դրանք գտնվում, դրանց տակ կա՞ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը, ե՞րբ, որտե՞ղ է նա դա ստորագրել։ Ինչպես նախկինում, հիմա էլ կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը այդ եռակողմ կոչվող հայտարարությունը այն ժամանակ չի կարդացել ու չի ստորագրել, նրան Տիզբոնից ասել են, որ դու դա ստորագրել ես։ Նոյեմբերի 9-ին կնքվել է միջազգային պայմանագիր, ինչո՞ւ անցած 4 տարում այն չի վավերացվել Հայաստանի խորհրդարանում, սահմանադրական դատարանը դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացություն չի տվել։ Եթե Հայաստանում իսկապես ընդդիմություն ունենայինք, այս հարցերը կտային իշխանությանը, ոչ թե 4-րդական կարգի հարցերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում հարցապնդումներ կանեին»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |
««Զանգեզուրի միջանցք»-ի նպատակն է ուժեղացնել Արևմուտքի ազգեցությունը Հարավային Կովկասում». Արշակ Կարապետյան
3513:48«Գործ ունենք քաղաքական համաճարակի հետ, որը կոչվում է ՔՊ»․ Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
3613:42«ԿԳԲ-ի բարձր հովանու ներքո մեր ընկեր Սարիկը հավաքել է այդ մեկ տոկոսը»․ Վարդան Ղուկասյան
5913:12«ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի»․ ՌԴ փոխարտգործնախարար
8213:07«Սարիկ Մինասյանը Արման Սահակյանի նվերն է ՔՊ-ին»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
4913:00«Ալիևն ասում է՝ 150 միլիարդը ջրում եմ, 300 հազար փախստական վերադառնում է»․ Հայկ Նահապետյան (տեսանյութ)
5012:48