Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.

«Ընդդեմ Իշխան Սաղաթելյանի գործով Երևանի քաղաքապետը պարտվել է Վերաքննիչ դատարանում»․ Վահե Գրիգորյան

123
Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2024 թ., 20:00
«Ընդդեմ Իշխան Սաղաթելյանի գործով Երևանի քաղաքապետը պարտվել է Վերաքննիչ դատարանում»․ Վահե Գրիգորյան

Սահմանադրագետ Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2022թ․ տեղի ունեցած «Դիմադրության»շարժման բողոքի ակցիաների և շտապ հավաքների անցկացման փաստը հիմք ընդունելով՝ Երևանի քաղաքապետը 4 հայց է ներկայացրել ընդդեմ Իշխան Սաղաթելյանի՝ պահանջելով որպես կազմակերպիչ նրան տուգանել մինչև 300.000 ՀՀ դրամի չափով, ընդհանուր առմամբ՝ մինչև 1 մլն 200 հազար ՀՀ դրամի չափով:
4 վերաբերելի գործերով էլ Իշխան Սաղաթելյանի ներկայացուցիչը հանդիսանում եմ Ես, նրա իրավունքների և ազատությունների պաշտպանությունը սույն գործերով թե՛ Վարչակա, թե՛ Վերաքննիչ Վարչական դատարանում իրականացվում է Իմ կողմից:
Նախորդ տարի Վարչական դատարանը 4 գործերով էլ Մեր պահանջը բավարարարել էր՝ Երևանի քաղաքապետի 4 հայցերն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի՝ մերժել:
Չհամակեպվելով՝ Երևանի քաղաքապետը բողոքարկել էր Վարչական դատարանի 4 վճիռներն էլ, իսկ 2023թ Երևանի ավագանու ընտրություններից հետո բողոքները հետ չէին կանչվել:
Ահա երեկ ՀՀ Վերաքննիչ Վարչական դատարանը հրապարակել է իր որոշումը (այս գործերի առնչությամբ Վերաքննիչ Վարչական դատարանի առաջին եզրափակիչ ակտը), որով Երևանի քաղաքապետի վերաքննիչ բողոքը ևս մերժվել է, Վարչական դատարանի վճիռը՝ թողնվել անփոփոխ»։

Աղբյուրը`   Վահե Գրիգորյան