Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2024 թ.

«Նիկոլ Փաշինյանին նոր շոու է պետք»․ Սուրեն Սուրենյանց

134
Շաբաթ, 14 սեպտեմբերի, 2024 թ., 01:24
«Նիկոլ Փաշինյանին նոր շոու է պետք»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը․ գործը կրկին կքննվի՝ Հակակոռուպցիոն դատարանում:
Չորս նախկին բարձրաստիճան պաշտոնյաները 2018 թվականից մեղադրվում էին 2008 թվականի մարտի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու կամ դրան օժանդակելու մեջ։
Ես եղել եմ Մարտի 1-ի գործով նախկին քաղկալանավոր ու կարծիքս այդ իրադարձությունների մասին չի փոխվել. տեղի ունեցածի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն էր, ով այդպիսով ապահովում էր իշխանության տրանզիտը:
Իսկ ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը՝ իշխանության գալուց հետո:
Իր կողմից «ծյունինգի» ենթարկված ՍԴ-ի կողմից արդարացրեց Ռոբերտ Քոչարյանին՝ թաղելով Մարտի 1-ի բացահայտման հնարավորությունը:
Դա տեղի ունեցավ 2021-ի խորհրդարանական ընտրություններից առաջ և դարձավ այն ինֆորմացիոն առիթը, որը «մաքրված» Ռոբերտ Քոչարյանին դարձրեց ընդդիմության առաջնորդ:
Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը հիմա:
Դարձյալ մոտենում են ընտրությունները և նրան նոր շոու է պետք:
Մարտի 1-ի բացահայտման մասին մոռացեք:
Ինչ հոդված էլ Քոչարյանի վրա դրվի, վաղեմության ժամկետի հիմքով նա չի ազատազրկվելու:
Շոուի իմաստը պարզ է:
Գուցե մի քանի ամիս Քոչարյանին տանեն- բերեն, մի թեթև «հալածեն», ծայրահեղ դեպքում՝ մի քանի ամիս «փակեն»: Սրա վերջում մենք երկու «ուղեգիր» կստանանք՝ Փաշինյանի և Քոչարյանի վերարտադրության, առաջինը՝ որպես իշխանության ղեկավար, երկրորդը՝ տիտղոսային ընդդիմության:
Փաշինյանը ժողովրդին «հավի» տեղ ա դրել, ժողովուրդն առնվազն պիտի ապացուցի, որ այդ թռչունից գոնե մի քիչ ավելի մտածելու կարողություն ունի»։