Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 14 սեպտեմբերի, 2024 թ.

«Դուրս ենք գալու՝ մեր բաժին կռիվը տանք»․ Գառնիկ Դանիելյան

130
Երեքշաբթի, 27 օգոստոսի, 2024 թ., 17:42
«Դուրս ենք գալու՝ մեր բաժին կռիվը տանք»․ Գառնիկ Դանիելյան

«Պայքար չտանողները, չկռվողները, հարվածը իրենց վրա չընդունողները պետք է առնվազն լռեն, եթե չեն աջակցում»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով «Սրբազան պայքարի» ընթացքում իրենց կատարած և կատարվելիք գործողություններին։ «ՀՀ իշխանությունն օկուպացված է։ Իրականում պայքարողները մենք ենք։ Պատրաստ եմ յուրաքանչյուրի կողքին կանգնել, ով այս ռեժիմի դեմ իրական պայքար է մղում։ Պետք է ջրերը զուլալվեն ընդդիմադիր դաշտում։ Մարդիկ տանը նստած ստատուսներ են գրում, ամպագոռգոռ հայտարարություններ անում։ Այսօր գործնական քայլ անելու ժամանակն է։ Մենք դուրս ենք գալու նորից պայքարի, դուրս ենք գալու՝ մեր բաժին կռիվը տանք։ Եվ ես համոզված եմ, որ այս կռվում մենք հաջողելու ենք, այլապես մենք կորցնելու ենք մեր պետականությունը, մեր ինքնությունը և մեր տեսակը։ Մենք իդեալական չենք, բայց մեր մղումների և աշխատանքի մեջ անկեղծ ու ազնիվ ենք»,-նշել է Դանիելյանը։

«Դուրս ենք գալու՝ մեր բաժին կռիվը տանք»․ Գառնիկ Դանիելյան