Եվրոպայի պատանիների առաջնությունում 5 հայ շախմատիստ 3 խաղափուլից հետո հաղթում է բոլոր խաղերում
![]() Օգոստոսի 22-ից 31-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվում է 2024 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունը: Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, 3 խաղափուլից հետո ունենք 5 մասնակիցներ, ովքեր հաղթել են բոլոր խաղերում և առաջատար են իրենց տարիքային խմբերում: Բենիկ Ագասարովը (մինչև 16 տարեկան տղաներ), Վոլոդյա Թորոսյանը (մինչև 14 տարեկան տղաներ), Տիգրան Համբարձումյանը (մինչև 12 տարեկան տղաներ), Անահիտ Մուրադյանը (մինչև 18 տարեկան աղջիկներ) և Սոնա Կրկյաշարյանը (մինչև 14 տարեկան աղջիկներ) ունեն 3 միավոր: Ալեքս Սահակյանը (մինչև 18 տարեկան տղաներ), Ռոբերտ Փիլիպոսյանը (մինչև 18 տարեկան տղաներ), Ռուդոլֆ Փաշիկյանը (մինչև 16 տարեկան տղաներ) և Անի Նահապետյանը (մինչև 14 տարեկան աղջիկներ) ունեն 2.5 միավոր: Առաջնությունը անցկացվում է 9 խաղափուլով: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
