Վերջին օրերին Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 200 հրթիռ և անօդաչու թռչող սարք
![]() Վերջին 48 ժամվա ընթացքում ավելի քան 180 հրթիռ և անօդաչու թռչող սարք, որոնք արձակվել են Լիբանանից, թռել են Իսրայելի տարածք, մեկ իսրայելցի վիրավորվել է հարձակումների հետևանքով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից։ «Երեկ (օգոստոսի 20-ին) եղել է ավելի քան 130 արձակում, իսկ այսօր (օգոստոսի 21-ին)՝ ավելի քան 50 արձակում, դրանք հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակումներ են, որոնք հատել են սահմանը»,- ասել է գործակալության զրուցակիցը։ «Դրանցից շատերը կալանվել են հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, մի քանիսը հասել են իսրայելական բնակավայրեր՝ առաջացնելով հրդեհներ, եղել են նաև ուղիղ հարվածներ տներին, այսօր մեկ իսրայելցի ստացել է միջին ծանրության վնասվածքներ»,- շարունակել է բանակի մամուլի ծառայության ներկայացուցիչը՝ հիշեցնելով, որ Իսրայելի հյուսիսում բնակիչներ չկան, քանի որ նրանք տարհանվել են 10 ամիս առաջ։ Ռազմական ներկայացուցչի խոսքով՝ իսրայելական բանակը շարունակում է «հարվածել «Հեզբոլլահի ենթակառուցվածքին» և «վերացնում է այս ահաբեկչական խմբավորման զինյալներին»։ Մասնավորապես, «խոցվել են արմատականների «զենքի պահեստները», հավելել է նա։ |

ՌԴ ԶՈւ-ն Սև ծովի ջրային տարածքում խոցել է Ուկրաինայի ԶՈւ-ին պատկանող չորաբեռնատար նավ
14019:13
Վրաերթի ենթարկված կինը օրեր անց մահացել է
11518:54
Գնացքի վագոն է կողաշրջվել
12413:30
Ռումինիայի լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
24912:49
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են «Լուկօյլ»-ի նավթավերամշակման գործարանին (տեսանյութ)
16912:13
Լիբիայի ափերի մոտ ևս մեկ նավ է պայթեցվել
304Երեկ, 23:49
