Այսօր Երվանդ Մանարյանի ծննդյան օրն է
![]() ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանը ծնվել է Իրանում՝ 1924թ. օգոստոսի 10-ին։ 1946թ. ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952թ.։ Որպես դերասան և ռեժիսոր՝ աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ.Սունդուկյանի թատրոնում։ 1957-59թթ. եղել է Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը: 1959-1961թթ. նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։ 1988 թվականից եղել է «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը: Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։ Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափ» և այլ ֆիլմերի համար։ Մամուլում հրատարակել է պատմվածքներ և հոդվածներ։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
