«Կուրսկում «բացվել» է ուկրաինական ճեղքման ճանապարհը». Հակոբ Բադալյան
Քաղաքագետ Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ի՞նչ է կատարվում Կուրսկի ուղղությամբ, որտեղ ուկրաինացիները մի քանի հարյուր հոգանոց ստորաբաժանումով հատել են ՌԴ սահմանն ու մի քանի կմ գնացել առաջ: Իհարկե կարծիքները կարող են լինել շատ, և գործնականում յուրաքանչյուր կարծիք կարող է ունենալ մեծ կամ փոքր աղերս ճշմարտության, իրականության հետ: Բայց, ես Կուրսկում տեղի ունեցողին նայում եմ ոչ թե ռազմաճակատային-պատերազմական, այլ ներռուսական տրամաբանության համատեքստում: Այո, կարող է հնչել տարօրինակ, իհարկե: Բայց այն, ինչ կատարվել է Կուրսկի ուղղությամբ, ըստ էության «պատասխանն» է այն կոռուպցիոն բացահայտումների շղթայի, որ կատարվում է ՌԴ պաշտպանության նախարարությունում: Իհարկե իմ սուբյեկտիվ, բայց համոզումն է, որ Կուրսկում «բացվել» է ուկրաինական ճեղքման ճանապարհը: Ուկրաինայում աշխարհաքաղաքական պատերազմն ունի շատ շերտեր, փողայինը դրանցից մեկն է: Այնտեղ ճակատային գիծն անցնում է համաշխարհային ֆինանսական համակարգի հոսքերով, և այդ նույն գիծն է ըստ էության անցնում ՌԴ ՊՆ-ում կատարվող բացահայտումների տեսքով»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև
4812:49«Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը». Սուրեն Սարգսյան
6111:30Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ․ #Newsmax
11311:13«Ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»․ Թրամփ
8310:49Հութիները հայտնել են Իսրայելի ՊՆ շենքը հրթիռակոծելու մասին
12210:12Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
10409:06