«Տիգրանաշենում ինչ-որ տների գնման գործընթաց է սկսվել»․ Գառնիկ Դանիելյան
180
Երեքշաբթի, 06 օգոստոսի, 2024 թ., 16:24
«Ցավով պետք է արձանագրենք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն թե՛ Տավուշի, թե՛ Տիգրանաշենի, թե՛ Վերին Ոսկեպարի և Ազատամուտի հանձնման հետ կապված խոսակցություններն ակտիվացել են։ Տեղեկություն ունենք, որ Տիգրանաշենում ինչ-որ տների գնման գործընթաց է սկսվել»,- «Հայելի» ակումբում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Ասում էր՝ Կիրանցում պիլոտային ծրագիր ենք իրականացնում։ Երբ ծրագիրը հաջողություն ունենա, դա կիրականացնենք հայկական մյուս գյուղերում... Այդ պիլոտային ծրագիրը մարդիկ բարեհաջող իրականացրեցին Տավուշում, ասացին՝ դե այլընտրանք չկա, եկեք փողերը վերցրեք։ Փողով հատիկ-հատիկ, գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք կծախվեն։ Եթե սրանք մնան իշխանության, խաբելով, ամենքին իրա գինը տալով առաջ կգնան»,- հավելել է Դանիելյանը։ |
Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև
4812:49«Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը». Սուրեն Սարգսյան
6111:30Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ․ #Newsmax
11311:13«Ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»․ Թրամփ
8310:49Հութիները հայտնել են Իսրայելի ՊՆ շենքը հրթիռակոծելու մասին
12210:12Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
10409:06