«Սյունիքն է լինելու թիրախը»․ Դավիթ Ջամալյան
«Շատ բարդ է անգամ մեծ ծավալի օպերատիվ տեղեկություն ունենալով՝ կանխատեսել թշնամու հարվածի գլխավոր ուղղությունը, որովհետև թշնամին ամեն ինչ անում է, որ մինչև վերջին պահը հակառակորդը չիմանա իր ծրագրերի մասին, փորձում է մոլորության մեջ գցել։ Իմ կարծիքով Սյունիքն է լինելու թիրախը»,- «Երկիր Մեդիա»-ի եթերում հայտնել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ մատնանշելով, թե ինչո՞ւ է հենց Սյունիքը լինելու թիրախ․ «Ուղղակի 3-րդ բանակային կորպուսի հատվածում թշնամին ապահովագրել է իրեն։ Կուռ պաշտպանական համակարգը հիմա քանդվել է, իհարկե, մեկ տեղամասում՝ առանձին վերցրած, բայց, երբ որ ընդհանուր տեղամասի մեջ ճաք կա, արդեն շատ ու շատ ավելի բարդ է լինելու 3-րդ զորամիավորմանը նախաձեռնություն հանդես բերել։ Նախկինում, երբ Արցախը հայապատկան էր, 3-րդ բանակային կորպուսը լուրջ խնդիր ստեղծելու ֆունկցիան ուներ՝ ի թիվս այլոց։ Հիմա սկզբունքորեն այդ հարվածը հասցնելը էլի հնարավոր է, բայց շատ ավելի բարդ է, ավելի մեծ ռիսկերով է ուղեկցվելու, կորուստների հավանականությունը շատ ավելի մեծ է լինելու։ Մենք ունեինք տարիներով հստակ ձևավորված պաշտպանական գիծ, հիմա այդ ամբողջը քանդվեց և 3-րդ զորամիավորման համար դժվար է լինելու նախաձեռնություն հանդես բերել։ Դա նշանակում է, որ թշնամին, շատ հանգիստ լինելով, որ ինքը այստեղից խնդիր չի ունենա, իր ուժերը կկենտրոնացնի այնտեղ, որտեղից հիմնական հարվածը կարելի է հասցնել»,- ասել է փորձագետը։ |
Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև
4812:49«Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը». Սուրեն Սարգսյան
6111:30Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ․ #Newsmax
11311:13«Ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»․ Թրամփ
8310:49Հութիները հայտնել են Իսրայելի ՊՆ շենքը հրթիռակոծելու մասին
12210:12Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
10409:06