«Մեքենաները լիցքավորած պահեք՝ հետո խուճապի չմատնվելու համար»․ Էդգար Ղազարյան
![]() «Ռուս սահմանապահները ոչ միայն դուրս են բերվել «Զվարթնոց»-ից, այլ նաև Երասխավանի տարածքից։ Պարույր Սևակ գյուղի ռուսական սահմանապահների հենակետն էլ է հանվել, որը միակ երաշխիքն էր, որ Տիգրանաշենի ու Երասխի ուղղությամբ ադրբեջանցիները առնվազն պետք է զգուշավորություն ցուցաբերեին՝ ռազմական գործողություն իրականացնելուց։ Եթե ռուս սահմանապահների հենակետը դուրս է բերվել այս տարածքից, ուրեմն Տիգրանաշենը և Երասխն այլևս պատրաստ են թշնամուն հանձնելու համար։ Իսկ սա այն տեղեկատվությունն է, զգուշավորությունն է, որ մարդիկ պետք է իմանան, որ Երասխավանի հարևանությամբ՝ Նախիջևանում տեղակայված է Ադրբեջանի համազորային բանակի տանկային ստորաբաժանումը, որն ունի ընդամենը մեկ մարտական խնդիր՝ գրոհ Երևանի ուղղությամբ։ Այդ որոշումը արդեն կայացված է»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ նշել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ կոչ անելով երևանցիներին պատրաստ պահել իրենց փաստաթղթերը՝ հետո խուճապի չմատնվելու համար․ «Այնպես որ, սիրելի՛ երևանցիներ, ձեր այն փաստաթղթերը, որոնք հետագայում ինչ-որ մի տեղում պետք են գալու՝ դրսերում քաղաքացիություն ստանալու համար, ձեր ոսկիները, փողերը պահեք մի արկղի մեջ, որ վերցնելուց հեշտ վերցնեք։ Ամեն օր մեքենաները լիարժեք լիցքավորած պահեք ձեր բակերում, որպեսզի հետո խուճապ չլինի։ Ովքեր մտածում են, որ սա խուճապ է, անհանագստություն է, թող ընդամենը նայեն 2023թ․ սեպտեմբերի 21-ից 29-ը Արցախից Երևան եկող մարդկանց կադրերը, թե նրանք ինչպես են 1 շաբաթում՝ ամեն ինչը թողած, հոսքերով գալիս։ Որովհետև քանի Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, ոչ մեկը չի կարող իմանալ՝ հաջորդ լուսաբացին մեզ ինչ դժբախտություն է սպասվում»։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
