ՊԲ վերջին հրամանատարը` Սուրեն Պապիկյանի խորհրդական. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական: Այս մասին մեզ հետ զրույցում հաստատեց հենց ինքը՝ Կամո Վարդանյանը (Թիվ մականունով): Ավելին՝ Արցախը հանձնելուց առաջ՝ Կամո Վարդանյանը նաև ողջ հանրապետության սպառազինությունը գեղեցիկ մատուցմամբ հանձնեց Ադրբեջանին: Հիմա Շահրամանյանը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է Արցախը հանձնելու համար, իսկ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից պաշտոնի է նշանակվում. մեղմ ասած՝ անհասկանալի իրավիճակ է: «Ժողովուրդ» օրաթերթը Կամո Վարդանյանին հարց ուղղեց այն մասին, որ, լինելով ՊԲ վերջին հրամանատար, հայրենիքը հանձնելուց հետո ինչպես է նոր պաշտոն ստացել, ինչին նա արձագանքել է. «Պարոն Վարդանյանը մնացել է ՊԲ-ում՝ մինչև ՊԲ-ից վերջին մարդիկ դուրս գան, զոհված, անհետ կորած զինծառայողների որոնումներ անեն։ Ինչ հանգամանքներում դուրս եկա՞վ….Այդպես դուրս եկավ»: Մեր պնդմանը, որ պաշտոնն ավելի թանկ է, քան հայրենիքը չհանձնելը, նա նշեց. «Կամո Վարդանյանը պատահական է ողջ մնացել, ոչ միայն վերջին՝ այլև բոլոր պատերազմներում, այսքանը»»: Մանրամասները՝ թերթի համարում։ |

Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիի ուղերձը հարևան երկրներին
299Երեկ, 21:28
«Թրամփը պատրաստ է դադարեցնել հակամարտությունը նույնիսկ առանց միջուկային համաձայնագրի, եթե Թեհրանը թույլ տա ազատ նավարկություն Հորմուզի նեղուցով». #WSJ
203Երեկ, 20:39
Ռուսաստանը և Սիրիան հուշագիր են ստորագրել ռուսական ռազմաբազաների ապագայի վերաբերյալ
287Երեկ, 17:12
«Հայաստանի առումով Ռուսաստանի իրարանցման հարցում «փնտրեք» Ղազախստանի հանդեպ մտահոգությունը». Հակոբ Բադալյան
128Երեկ, 15:24
Մհեր Գրիգորյանը հանդիպել է Ղազախստանի փոխվարչաապետ Ժասլան Մադիևի հետ
434Երեկ, 13:54
«Մի քանի երկրներ աշխատում են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները վերսկսելու ուղղությամբ։». Արաղչի
515Երեկ, 13:06
