«Գերմանիայի հետ Ուկրաինայի հարցով պաշտոնական բանակցություններ չեն եղել»․ Գալուզին
![]() Ռուսական կողմը Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ ոչ մի պաշտոնական բանակցություններ չի վարել ուկրաինական հարցի կարգավորման շուրջ։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Ուկրաինական հարցի կարգավորման շուրջ ԳԴՀ-ի հետ որևէ պաշտոնական շփում չի եղել և չկա, և դժվար թե դրանք հնարավոր լինեն՝ հաշվի առնելով Գերմանիայի քաղաքական ղեկավարության ծայրահեղ ագրեսիվ հակառուսական հռետորաբանությունն ու գործնական քայլերը»,- նշել է փոխնախարարը։ Միևնույն ժամանակ, Գալուզինը մատնանշել է հասարակական խմբերի ներկայացուցիչների միջև տեղի ունեցող ոչ պաշտոնական շփումները։ «Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Գերմանիայի տարբեր հասարակական կառույցների ներկայացուցիչների ոչ պաշտոնական հանդիպումներին, ապա դրանք եղել են և շարունակվում են»,- ասել է դիվանագետը։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել էր, որ Բաքվում տեղի են ունեցել Ռուսաստանի և ԳԴՀ-ի ներկայացուցիչների միջև շփումներ՝ ուկրաինական հարցի կարգավորման շուրջ։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
