Ալիևը բացահայտել է Ռուսաստանի և Գերմանիայի միջև Բաքվում կայացած գաղտնի հանդիպումը, որից ինքը տեղյակ չի եղել
![]() Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հուլիսի կեսերին Բաքվում տեղի է ունեցել Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպում, որի մասին իր կառավարությունը տեղյակ չի եղել: Նա այս մասին հայտարարել է Բեռլինում՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Նախագահը ընդգծել է, որ պաշտոնական Բաքուն որևէ տեղեկություն չունի բանակցությունների մասին. ո՛չ ռուսական, ո՛չ էլ գերմանական կողմը որևէ տեղեկություն չեն տրամադրել: Երկրի տարածքն օգտագործվել է հանդիպումը կազմակերպելու համար՝ առանց կառավարության իմացության: Ալիևը հայտարարել է, որ տեղյակ չէ միջադեպի մանրամասներից. Ադրբեջանի ներկայացուցիչները չեն մասնակցել բանակցություններին: «Այնուամենայնիվ, թռիչքի տվյալները թույլ են տալիս ինձ եզրակացնելու, որ Բաքվում տեղի է ունեցել գաղտնի հանդիպում», - ընդգծեց նախագահը։ Ալիևը հավելել է, որ եթե նման շփումներն օգնեն դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, ապա Ադրբեջանը կարող է միայն աջակցել այդ ջանքերին։ «Մեր նպատակն է՝ հնարավորինս արագ դադարեցնել այս հակամարտությունը և վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում»,- եզրափակել է նա։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Բեռլին։ Նրա առաջիկա բանակցությունների թեմաները չեն բացահայտվել։ |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
