Շիրակում ուրարտական տաճար է հայտնաբերվել
![]() Շիրակի մարզի Ջրաձոր բնակավայրի հարևանությամբ գտնվող մի բլրի վրա Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի արշավախումբը մոնումենտալ, քառանկյուն, տուֆաշեն շինություն է հայտնաբերել։ Հնագիտական նախնական վարկածով՝ շինությունը ուրարտական ժամանակների «Սուսի» տեսակի տաճար է։ 2023 թվականին պեղվել է ամրոցի արևմտյան դարավանդի պարսպապատը։ Շինությունն ունի բացառիկ մոնումենտալություն և կառուցվածք։ Այն անխոս դասվում է բրոնզ-երկաթեդարյան Հայաստանի եզակի, մոնումենտալ շինությունների շարքին։ Կառույցն, ամենայն հավանանակությամբ, թվագրվում է մ․թ․ա․ 8-6-րդ դարերով, սակայն ներսույթի հետագա պեղումները և հետազոտությունները հնարավորություն կտան առավել հանգամանալից խոսելու Հայաստանի հյուսիսում՝ Ամասիայի շրջանում նման մոնումենտալ կառուցվածք ունեցող շինության գործառույթի, թվագրության և այլ մանրամասների մասին։ |

Արցախի մասին «Տնից լավ տեղ չկա» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում
13711:18
«ԿինոՄոսկվա»-ն արդարանում է և խոստանում առավել հետևողական լինել
18726.11.2026, 20:42
Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երաժշտությունը
63325.11.2026, 22:13
«Ադրբեջանի լոբբիստները կարողացել են ՌԴ-ում կինոթատրոններից հանել տալ հայ հերոսի մասին ֆիլմի ցուցադրումը». Սյուզի Բադոյան
20224.11.2026, 23:48
Նախապատրաստվում է «Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը» հայտ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու նպատակով
14624.11.2026, 19:18
«Արցախի դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու»․ Սամվել դպիր Գրիգորյան
19224.11.2026, 15:42


