«Ոսկե ծիրան» փառատոնն ավարտվեց․ հայտնի են մրցանակակիրները
![]() Այսօր եզրափակվել է «Ոսկե ծիրան» երևանյան 21-րդ միջազգային կինոփառատոնը: Կինոփառատոնի հրավերով Երևան են ժամանել «Օսկարի», «Ոսկե գլոբուսի» «Ջինի»-ի դափնեկիր բազմաթիվ կինոգործիչներ, որոնց թվում նաև Ատոմ Էգոյանը, Ալեքսանդր Փեյնը, Քևին Սփեյսին, Ջաֆար Փանահին: 14-ամյա արգելանքից հետո Հայաստան ժամանած իրանական կինոյի մեծ վարպետ Ջաֆար Փանահին արժանացել է «Փարաջանովյան թալեր» մրցանակին: «Փարաջանովյան թալեր»-ի է արժանացել նաև օսկարակիր ռեժիսոր՝ Ալեքսանդր Փեյնը: Այսօր հրապարակվել են հաղթողների անունները, հանձնվել են նաև փառատոնի պատվո մրցանակները: Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում գլխավոր մրցանակին արժանացել է Հրանտ Վարժապետյանի՝ «Տունը» ֆիլմը: Տարածաշրջանային համայնապատկեր մրցույթում Ոսկե ծիրանի է արժանացել ռեժիսոր Ֆարա Կասեմի «Մենք ներսում ենք» ֆիլմը: Լիամետրաժ ֆիլմերի մրցույթում գլխավոր մրցանակը նվաճել է Կարելինե Վանդերթանի՝ «Չիրետայի ավետարանը» ֆիլմը: |

Արցախի մասին «Տնից լավ տեղ չկա» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում
13711:18
«ԿինոՄոսկվա»-ն արդարանում է և խոստանում առավել հետևողական լինել
18726.11.2026, 20:42
Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երաժշտությունը
63325.11.2026, 22:13
«Ադրբեջանի լոբբիստները կարողացել են ՌԴ-ում կինոթատրոններից հանել տալ հայ հերոսի մասին ֆիլմի ցուցադրումը». Սյուզի Բադոյան
20224.11.2026, 23:48
Նախապատրաստվում է «Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը» հայտ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու նպատակով
14624.11.2026, 19:18
«Արցախի դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու»․ Սամվել դպիր Գրիգորյան
19224.11.2026, 15:42
