Փաշինյանն ընդունել է Պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյային
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյային: Վարչապետը ողջունել է տիկին Զեյայի այցը և ընդգծել Հայաստան-ԱՄՆ բազմաոլորտ համագործակցության հետևողական զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը երկկողմ փոխգործակցության համատեքստում շեշտել է ԱՄՆ շարունակական աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման գործում, մասնավորապես, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, արդյունավետ կառավարման, հանրային ծառայությունների, ոստիկանության և այլ ոլորտներում: Վարչապետը նշել է, որ ժողովրդավարության զարգացումը ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական և առաջնահերթ նշանակություն: Պետքարտուղարի տեղակալի խոսքով՝ Հայաստանի հետ համագործակցության զարգացումն ու ամրապնդումն ԱՄՆ վարչակազմը մեծապես կարևորում է և մեր երկրին ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված տեխնիկական ու ֆինանսական աջակցությունը կրելու է շարունակական բնույթ: Ուզրա Զեյան նշանակալի է համարել Հայաստանում ժողովրդավարության զարգացման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված քայլերը և շեշտել մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարին միտված ծրագրերի ու բարեփոխումների կարևորությունը: Զրուցակիցները քննարկել են վերը նշված ուղղություններով, ինչպես նաև կրթության բնագավառում հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կառավարության 300 դպրոցների և 500 մանկապարտեզների, ինչպես նաև Ակադեմիական քաղաքի ծրագրերին: Կարևորվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրթական նոր ծրագրերի իրականացումը: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Պետքարտուղարի տեղակալն ընդգծել է, որ ԱՄՆ շարունակելու է նպաստել երկու երկրների միջև իրական խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովմանը: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին ու դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության միջոցառումներին վերաբերող հարցեր: Այս համատեքստում, կարևորվել է միջազգային հանրության շարունակական աջակցությունը: |

«Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»․ ՄԻՊ
150Երեկ, 16:12
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի մասին
138Երեկ, 12:42
Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին (տեսանյութ)
143Երեկ, 11:48
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը
180Երեկ, 11:30
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
12907.08.2026, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23006.08.2026, 19:18
