«Սպիտակ տունը մտահոգված չէ Գազայի ծրագրի վերաբերյալ Նեթանյահուի հայտարարություններով»․ #Axios
![]() Սպիտակ տունը մտահոգված չէ Գազայի ծրագրի վերաբերյալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությամբ և այն դիտարկում է որպես Իսրայելում նախընտրական շրջանի մաս։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը՝ հղում կատարելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի։ «Մենք հասկանում ենք Բիբիի քաղաքական կարիքները։ Մենք դեմ չենք, քանի դեռ նա շարունակում է անել այն, ինչ մենք խնդրում ենք, հատկապես Գազայի ուղղությամբ հարվածների սահմանափակման հարցում»,- Ռավիդը մեջբերում է ամերիկացի պաշտոնյայի խոսքերը։ Պաշտոնյայի խոսքով՝ անցած շաբաթ Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել նախագահ Թրամփի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշների հետ և, չնայած իր թերահավատությանը, խոստացել է հնարավորություն տալ 15 կետից բաղկացած ծրագրին, ինչպես նաև սահմանափակել Գազայի ուղղությամբ հարվածները, որպեսզի հնարավոր լինի սկսել ապառազմականացման գործընթացը։ Նախօրեին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մերժում է Գազայի հատվածի վերաբերյալ «Խաղաղության խորհրդի» 15 կետից բաղկացած ծրագիրը, իսկ Իսրայելի զինվորականները չեն լքի անկլավը, քանի դեռ «ՀԱՄԱՍ» շարժումն ամբողջությամբ չի զինաթափվել։ New York Times-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված «Խաղաղության խորհրդի» ներկայացուցիչները կարծում են, որ Իսրայելը, չնայած ծրագրի մերժմանը, պատրաստ է Խորհրդի հետ համագործակցության։
|

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
