«Ես գիտեի, որ իմ խոսքը տագնապ է առաջացնում, բայց որ իմ լռությունից էլ կարող են վախենալ, ինձ համար բացահայտում էր». Էդգար Ղազարյան
![]() «Ես մինչև հիմա գիտեի, որ իմ խոսքը տագնապ է առաջացնում, մարդիկ խուսափում են ինձ հետ հանդիպելուց. բազմաթիվ դեպքեր են եղել, երբ որպես քաղաքացի եմ եկել ԱԺ ու մարդիկ, իմ տպավորությամբ, խուսափել են ինձ հետ հանդիպելուց, բայց որ իմ լռությունից էլ կարող են վախենալ, սա ինձ համար բացահայտում էր այս նիստերի ընթացքում»,- ԱԺ-ում հայտարարել է ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը: Ազգային ժողովը շարունակում է ԱԺ նախագահի տեղակալների ընտրության հարցի քննարկումը։ Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Արամ Վարդևանյանի թեկնածությունը։ Անդրադառնալով հարցին՝ Ղազարյանն ասաց. «Վարդևանյանի թեկնածությունն առաջադրել ենք, որպեսզի որակապես փոխենք այս համակարգը: Եթե պարոն Վարդևանյանը թեկուզ մեկ նիստ նախագահի, բոլորս կհամոզվենք՝ ինչ է նշանակում՝ նիստ նախագահելու հանրային ծառայության բարձր որակ»: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
