Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
![]() Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի հուլիս-օգոստոսի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Մասնավորապես՝ * Սերգեյ Առաքելյանը նշանակվել է Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից: * Դավիթ Զիլֆիմյանը նշանակվել է Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության ավագ դատախազի պաշտոնից: * Ալիկ Ստեփանյանը նշանակվել է Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից: * Հայկ Վարդանյանը նշանակվել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետի պաշտոնից: * Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Արթուր Մուսոյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին: * Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Դավիթ Մուրադյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին: * Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Սերոբ Կիրակոսյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին: * Արագածոտնի մարզի դատախազության ավագ դատախազ Գևորգ Հակոբյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին: * Կոտայքի մարզի դատախազության դատախազ Հրաչյա Թորոսյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: * Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Ռոբերտ Մկրտչյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: * Արարատի մարզի դատախազության դատախազ Ռիմա Ասոյանը փոխադրվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: * Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Կարեն Հակոբյանը փոխադրվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: * Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Վարդան Արսենյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին: * Էդուարդ Անդրեասյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից: * Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Նարեկ Բարեկյանը փոխադրվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: * Յուրիկ Սարգսյանը նշանակվել է Արագածոտնի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: * Վաչե Մխիթարյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին և գործուղվել Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին: Աղբյուրը` ՀՀ գլխավոր դատախազություն |

Վլադիմիր Պուտինը հանդիպում է Նիկոլ Փաշինյանի հետ (տեսանյութ)
226Երեկ, 20:54
«Գիտելիքների բարի արդյունքներով ազնիվ նպաստ բերեք մեր երկրին ու ժողովրդին»․ Գարեգին Բ
84Երեկ, 10:42
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությանը
15031.08.2026, 22:24
Պուտինը Մոդիին ասել է, որ շարժվում է պատերազմի դադարեցման ուղղությամբ
34231.08.2026, 22:18
«Մենք պետք է անվերջ պատերազմից անցնենք պատերազմի ավարտին». Մոդին՝ Պուտինին
34131.08.2026, 19:36
Բիշկեքում Արարատ Միրզոյանը կարճատև զրույց է ունեցել Բայրամովի հետ (տեսանյութ)
17531.08.2026, 19:06
