«Ռուսաստանն իր գործընկերներին երբեք չի դրել «մեզ հետ կամ մեր դեմ» երկընտրանքի առաջ». Զախարովա
![]() Ռուսաստանն իր բարեկամներին, դաշնակիցներին, գործընկերներին երբեք չի դրել «մեզ հետ կամ մեր դեմ» երկընտրանքի առաջ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսությանը։ «Մենք նման խնդիր չենք դրել. դա հակասում է մեր հիմնարար սկզբունքներին: Դա Արևմուտքի գործելաոճն է, որն ամբողջությամբ արհամարհում է նրանց շահերը, մտահոգությունները, որոնց հետ ռազմավարական երկխոսություն է հաստատում: Դրա դասական օրինակն Ուկրաինան է»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: «Արդյոք հայ ժողովուրդը գիտակցո՞ւմ է, որ գործընկերությունը գործնականում չի նշանակում պաշտպանության, խնամատարության, օգնության ցուցաբերում, առավել ևս՝ հայտարարված ծավալի աջակցություն»,- հարցրել է Զախարովան։ Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ այդ մեխանիզմի իրական իմաստը տվյալ երկիրը ԱՄՆ-ի արտաքին կառավարման ներքո տեղափոխելն է։ |

«Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»․ ՄԻՊ
150Երեկ, 16:12
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի մասին
138Երեկ, 12:42
Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին (տեսանյութ)
143Երեկ, 11:48
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը
180Երեկ, 11:30
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
12907.08.2026, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23006.08.2026, 19:18
