Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2024 թ.

Հայտնի է՝ ինչ են քննարկել Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները

151
Ուրբաթ, 12 հուլիսի, 2024 թ., 15:30
Հայտնի է՝ ինչ են քննարկել Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ՊՆ վարչական համալիրում դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել համագործակցության ներկայիս մակարդակը։ Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Կողմերը միմյանց ներկայացրել են նաև երկու երկրների զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ:
Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարները ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև 2024 թվականի համագործակցության պլանը։