Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 հունվարի, 2026 թ.

Տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցն ԻԻՀ նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

231
Երեքշաբթի, 09 հուլիսի, 2024 թ., 22:06
Տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցն ԻԻՀ նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցվն Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
Վարչապետն Իրանի նախագահին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով եւ արդյունավետ պաշտոնավարում մաղթել:
Զրուցակիցները վերահաստատել են իրենց հավատարմությունը նախկինում միջպետական մակարդակում ձեռքբերված պայմանավորվածություններին:
Կողմերը պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել: