Հրապարակվել է «Ակադեմիական քաղաք»-ի ամփոփիչ հայեցակարգային մաստեր պլանը
![]() Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է «Ակադեմիական քաղաք»-ի ամփոփիչ հայեցակարգային մաստեր պլանը: Խորհրդակցությանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող GMP International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ: Թոբիաս Քեյլը մանրամասներ է ներկայացրել ակադեմիական կլաստերների, հետազոտական և փորձարարական կենտրոնների, մշակութային և մարզական կառույցների, ինչպես նաև ուսանողների և դասախոսների համար նախատեսված բնակելի թաղամասի ճարտարապետության վերաբերյալ, անդրադարձել կոմունալ ենթակառուցվածքների, ճանապարհային և տրանսպորտային ցանցի հետ կապված լուծումներին: Թոբիաս Քեյլը նշել է, որ «Ակադեմիական քաղաքը» միայն համալսարանական կլաստերը չէ, այլ քաղաք բոլորի համար և հույս հայտնել, որ հայեցակարգային մաստեր պլանն ի ցույց է դնում, որ այդ նպատակն իրագործված է: Հաջորդիվ՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը ներկայացրել է գալիք մեկ տարվա ընթացքում նախագծման տեխնիկական փուլի հետ կապված աշխատանքների ժամանակացույցը: Ըստ այդմ՝ մեկնարկելու են սխեմատիկ պլանի մշակման աշխատանքները, իրականացվելու է հայեցակարգային մաստեր պլանի համապատասխանեցում ՀՀ օրենսդրությանը, իրականացվելու են նաև սոցիալ-տնտեսական ուսումնասիրության, ճանապարհների ուրվագծման, տրանսպորտային ցանցի և կոմունալ ենթակառուցվածքների, երկրաբանական հետազոտության, բուհերի խոշորացման, միավորման գործընթացի հետ կապված աշխատանքներ: Վերոնշյալ անելիքների շուրջ ծավալվել է քննարկում, հանդիպման մասնակիցներն անդրադարձել են ժամանակացույցի առանձին կետերի փոխկապակցվածության և աշխատանքների պատշաճ իրականացման հետ կապված հարցերին: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է դիտարկել հաջորդ տարի «Ակադեմիական քաղաքի» նախագծի իրագործման շուրջ համաժողով կազմակերպելու և տարբեր ուղղություններով պանելային քննարկումներ անցկացնելու հնարավորությունը: Ըստ վարչապետի, այն հնարավորություն կտա հրավիրել պոտենցիալ ներդրողների, կազմակերպությունների և քննարկել հնարավոր բոլոր հարցերն ու լուծումները: Թոբիաս Քեյլն, իր հերթին, առաջարկել է հանրայնացնել «Ակադեմիական քաղաքի» ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու արդյունքները, և դրանց շուրջ հանրային քննարկումներ կազմակերպել: Վարչապետը նաև կարևորել է կառավարության կողմից արդեն իսկ որոշակի աշխատանքների մեկնարկը, օրինակ՝ ճանապարհային ենթակառուցվածքների կառուցումը՝ որպես կարևոր ազդակ համալսարանների համար: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
